«Մի մուշտի է տվել էլի»․ կառավարությունը քննարկում է բռնության կոչերը քրեականացնելու հարցը

Կառավարությունը կողմ քվեարկեց արդարադատության նախարարության կողմից ներկայացված  քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ նախագծին:

Կքրեականացվի բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը:

Անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ նման բռնությունը քարոզելը կպատժվի տուգանքով` 500 հազար դրամից 1 միլիոն դրամի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1)  պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

կպատժվի ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը իր խոսքում նշեց. «Այս քննարկման համատեքստում հիշեցի Նար-Դոսի պատմվածքը, «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդհամենը տվել, ուրիշ ոչ մի բան և կարծում եմ, որ մենք շատ կոնկրետ ենք ասում, Հայաստանի որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել