14 տարին չլրացած երեխաներին նպաստ կտրամադրվի

Կառավարությունը հավանություն տվեց ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զենյալյանի ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին» նախագծերին:

Նպաստ կսահմանվի խնամակալության տասնչորս տարին չլրացած անչափահասների, 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող  հաշմանդամ  ճանաչված, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով  դատարանով  անգործունակ  ճանաչված  քաղաքացիների  նկատմամբ:

Հաշմանդամների խնամակալությունը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Խնամակալության նպաստ ստանալու  իրավունքը  կծագի դիմողի  դիմելու  օրվա դրությամբ, և խնամակալության նպաստը  վճարվում  է դիմելու  օրվա  ամսվան   հաջորդող  ամսից:

Խնամակալության  նպաստ ստանալու  իրավունքը  կդադարեցվի՝

1) խնամակալության նպաստի համակարգում հաշվառումից դուրս գալու դեպքում.

2 ) ՀՀ կառավարության սահմանած խնամակալության նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.

2)դիմողի կողմից  օրենքով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) խնամակալության նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4) խնամակալության նպաստ ստացողի՝ խնամակալության համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, առաջարկելով հստակեցնել շահառուների շրջանակը, իրականացնել համապատասխան հաշվարկներ, որոնք թույլ կտան հասկանալու պետական բյուջե անհրաժեշտ միջոցների չափը, և լրացուցիչ քննարկել խնամակալության նպաստի չափը: Խնամակալության ինստիտուտի զարգացումը և խնամակալների աջակցությունը նախատեսված է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագրով, սակայն, միաժամանակ, այդ աջակցության ձևերը պետք է մանրամասն քննարկվեն՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող է առաջանալ երեխայի խնամքի հարցում նյութական խթանի ներդրման դեպքում՝ խուսափելու այն իրավիճակներից, երբ երեխայի խնամքը խնամակալի կողմից կարող է պայմանավորվել առավելապես նյութական շահագրգռվածությամբ՝ ի հակասություն երեխայի լավագույն շահի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել