Կառավարությունը այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կքննարկի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության մասին նախագիծը:
Դատարանը հայցային վաղեմությունը կկիրառի գործին մասնակցող անձի միջնորդությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության կընդունի հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
Դատարանը հայցային վաղեմությունը կկիրառի միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ:
Դատարանը հայցային վաղեմությունը կկիրառի գործին մասնակցող անձի միջնորդությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Կառավարությունը հավանություն է տվել նախագծին նշելով, որ նախագծի վերաբերյալ սկզբունքային առաջարկություններ չունի: