Դատարանը հայցային վաղեմությունը կկիրառի գործին մասնակցող անձի միջնորդությամբ

Կառավարությունը այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կքննարկի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության մասին նախագիծը:

Դատարանը հայցային վաղեմությունը կկիրառի գործին մասնակցող անձի միջնորդությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքով  սահմանված  կարգով:

Իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության  կընդունի հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

Դատարանը հայցային  վաղեմությունը  կկիրառի  միայն  վիճող  կողմի   դիմումով, որը  պետք է տրվի մինչև դատարանի կողմից  վճիռ  կայացնելը  եթե  օրենքով  դիմում  տալու  համար  այլ  ժամկետ  նախատեսված  չէ:

Դատարանը հայցային վաղեմությունը կկիրառի գործին մասնակցող անձի միջնորդությամբ՝ ՀՀ քաղաքացիական  դատավարության  օրենսգրքով  սահմանված  կարգով:

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին նշելով, որ նախագծի վերաբերյալ սկզբունքային առաջարկություններ չունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել