Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահի: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։
Նա պահանջում է առոչինչ ճանաչել 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերը, որոնցից մեկով Ռոբերտ Քոչարյանը նրան ազատվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։ Նա նաև պահանջում է առոչինչ ճանաչել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից իրեն զրկելու վերաբերյալ հրամանագիրը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Գագիկ Ջհանգիրյանը միացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմին:
Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանը ազատվեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և մեկ այլ հրամանով էլ զրկեց արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: