ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգում մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվել, զոհվել է 9 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցչին:
Pilatus PC-12 ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ի երեկոյան Չեմբլեյնի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո: Ինքնաթիռում եղել է 12 մարդ, նրանցից երեքը վիրավորվել են: Մահացածների թվում 2 երեխա կա, մահացել է նաև օդաչուն, գրում է NBC News– ը:
Վթարի հիմնական պատճառներից մեկը համարվում է եղանակարը: Այս օրը հայտարարվել է փոթորիկի հավանականության մասին։