«Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն ես չեմ նույնացնում Սամվել Ալեքսանյանի հետ․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում անդրադարձել է քաղաքին արված նվիրատվությունների վերաբերյալ վերջին օրերին տարածվող տեղեկատվությանը։

«Հաջորդ գրառմամբ կհրապարակեմ այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնց մասին խոսում եմ տեսանյութում»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ և անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին:

Նվիրատու կազմակերպություններն են.

1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) – 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 – 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ։

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/3323437584396229/UzpfSTEwMDAwMzA5MjcxOTAwNDoyNjA2MzQ0NjY5NDc4NTk4/?notif_id=1575053894850464&notif_t=notify_me

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել