Վանյա Մխիթարյանը Չարենցավան քաղաքի իր տան բակում աճեցրել է կանեփի թփեր, որոնցից պոկելով, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պատրաստել, թղթի մեջ փաթեթավորել և իր օգտագործման համար իր տան հյուրասենյակում պահել է զգալի չափ համարվող 3.642 գրամ մաքուր քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը նրա բնակարանից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են ոստիկանության աշխատակիցները:
Հարուցվել է քրեական գործ, Վանյա Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել:
Քրեական գործը գտնվում է Կոտայքի մարզի դատարանում:
Իրեղեն ապացույց է ճանաչվել 3.642 գրամ չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց` փաթեթավորված և կնիքված վիճակում (քրեական գործին կից):
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net