Կառավարությունը «Գոլդեն Փելիս» հյուրանոցը աճուրդի հանեց

Կառավարությունը որոշում ընդունեց  Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող՝ 19758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը՝ համաձայն հավելվածի և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ:

Հիմնավորման մեջ նշված է , որ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Պետական գույքի կառավարման կոմիտե էր դիմել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը նվիրել ընկերության կազմում գտնվող և ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները և հյուրանոցի ներսում առկա շարժական գույքը։

«Պետական գույքի կառավարման կոմիտեում «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ կայացած մի շարք հանդիպումների և քննարկումների արդյունքում «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի կողմից Կոմիտե է ներկայացվել նվիրատվության գործընթացի ապահովման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի  «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող Գոլդեն Փելիս հյուրանոցային համալիրի շենք շինությունների և հյուրանոցի ներսում առկա շարժական գույքի շուկայական արժեքի գնահատում, համաձայն որի 19.04.2019թ. դրությամբ շենք շինությունների շուկայական արժեքը կազմել է 7 214 000 000 ՀՀ դրամ, իսկ 3257 միավոր շարժական գույքի շուկայական արժեքը 11.06.2019 թ. դրությամբ՝ 312 889 000 ՀՀ դրամ։

ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունվել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին» թիվ 1307-Ա որոշումը, համաձայն որի ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները և հյուրանոցի ներսում առկա շարժական գույքը նվիրվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։

Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող՝ 19758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (հյուրանոցային համալիր՝ 19167.7 քառ. մետր, ենթակայան՝ 115.6 քառ. մետր, պոմպակայան՝ 54.7 քառ. մետր, ջրավազան՝ 420 քառ. մետր) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն, ինչպես նաև «Գոլդեն Փելիս» հյուրանոցի ներսում առկա շարժական գույքը օտարել դասական աճուրդով:

Հաշվի առնելով, որ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող շենք շինությունները նախատեսվում է օտարել՝ հետագայում նույնպես  հյուրանոցային համալիրը շահագործելու նպատակով և ըստ էության այն հնարավոր է շահագործել միայն շենք շինությունների ներսում առկա շարժական գույքի առկայության դեպքում՝ նախագծով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող շենք շինությունները ներկայացնել օտարման դրանց ներսում առկա շարժական գույքի հետ միասին, որպես մեկ միավոր գույք։

ՀՀ կառավարության ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող շենք շինությունների շուկայական  19.04.2019թ. դրությամբ շենք շինությունների շուկայական արժեքը կազմել է 7 214 000 000 ՀՀ դրամ, իսկ 3257 միավոր շարժական գույքի շուկայական արժեքը 11.06.2019 թ. դրությամբ՝ 312 889 000 ՀՀ դրամ

ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 23-ի N882-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն հիմնարկներին ամրացված, կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված` օտարման ենթակա գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով, որի կատարումն ապահովվելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պատվիրվել է գույքի շուկայական արժեքի գնահատում:

2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 7 526 457 800 ՀՀ դրամ (որից՝ շենք-շինությունների գնահատված արժեքը՝ 7 204 568 800 ՀՀ դրամ, շարժական գույքի արժեքը 321 889 000 ՀՀ դրամ), իսկ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38  հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմել է 62 431 200 ՀՀ դրամ։

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 526 457 800 ՀՀ դրամ:

Նախագծով սահմանվել է նաև, որ գնորդը պետք է վճարի նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը՝ 4 944 600 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Նախագծով նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմա­կերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով»,-նշված է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել