Ե՞րբ դատարանը կարող է հետաձգել գործի քննությունը

Դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե`

 

1) այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.

 

2) դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

 

3) պատասխանողն ամբողջովին ընդունել է գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը և պարտավորությունը կատարելու համար միջնորդել է դատարանին` որոշակի ժամկետ տրամադրելու խնդրանքով: Այդ դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, դատավորը ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը:

 

Գործի քննությունը հետաձգելու մասին կայացվում է որոշում:

 

Դատավարության մասնակիցները պատշաճ ձևով տեղեկացվում են դատարանի նոր նիստի ժամանակի և վայրի մասին:

 

Գործը հետաձգելուց հետո դրա նոր քննությունը վերսկսվում է ընդհատման պահից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել