«Մել» ֆիլմի թրեյլերը համացանցում է

Ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում: Այս մասին հայտնել է SocialMedia TV յութուբյան ալիքը:

«Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մել Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է։ Ֆիլմի առանցքային թեման զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարի, անցած ճանապարհի մասին: ԾանրամարտիկՄել Դալուզյանը Նիդերլադներում ապաստան է ստացել որպես տրանսգենդեր տղամարդ։

Ֆիլմի ֆինանսավորման համար ԿԳՄՍ նախարարությունից հատկացվել է 20 միլիոն դրամ, որն ընդհանուր արժեքի միայն 14%-ն է: Ֆիլմի ֆինանսավորման մասին լուրերից հետո կառավարության որոշումը քննարկումների և քննադատությունների առիթ էր դարձել:

Ֆիլմի, ինչպես նաև նախախարարության կողմից դրա ֆինանսավորումը միանշանակ չընդունվեցին հասարակության կողմից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է:

«Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է»,-ասել էր վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել