Ի՞նչ պատճառով եք դուրս եկել քննիչի պաշտոնից․ Սերգեյ Ատոմյանը՝ Նարեկ Համբարձումյանին

Ազգային ժողովում պատգամավորները հարցեր են ուղղում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուներին։ Սերգեյ Ատոմյանը, ով նախկին քննիչ է, հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած թեկնածու Նարեկ Համբարձումյանին, թե ի՞նչ պատճառով է դուրս եկել քննիչի պաշտոնից։

Նարեկ Համբարձումյանը 2014-18 թթ․ զբաղեցրել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռ հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել