Ազգային ժողովում պատգամավորները հարցեր են ուղղում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուներին։ Սերգեյ Ատոմյանը, ով նախկին քննիչ է, հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած թեկնածու Նարեկ Համբարձումյանին, թե ի՞նչ պատճառով է դուրս եկել քննիչի պաշտոնից։
Նարեկ Համբարձումյանը 2014-18 թթ․ զբաղեցրել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռ հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնը։