ՀԿԵ առաջարկը՝ ձմռանն օգտվել միջքաղաքային ջեռուցվող էլգնացքներից

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տարվա աշնանային և ձմեռային շրջանում առաջարկում է օգտվել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան և Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից:

Էլեկտրագնացքները հագեցած են ջեռուցման համակարգերով, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը ունի նաև «կլիմատ-կոնտրոլ» համակարգ և անվճար ինտերնետ-կապ: Էքսպրեսի ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե, իսկ մեկ տոմսի արժեքը 2500 դրամ է:

Բոլոր մերձքաղաքային էլեկտրագնացքների (բացի Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսի) տոմսերը վաճառվում են երկաթուղային կայարանների տոմսարկղերում և անմիջապես գնացքներին: Սովորական էլեկտրագնացքների տոմսեր նախապես գնելու, պատվիրելու կամ ամրագրելու անհրաժեշտություն չկա, քանի որ միշտ առկա են ազատ տեղեր:

Ճեպընթացի տոմսերը կարելի է գնել գնացքի մեկնման օրերին Երևանի և Գյումրիի կայարանների տոմսարկղերում: Հնարավոր է գնել նաև հետադարձի տոմս (սակայն յուրաքանչյուր էլեկտրագնացքի տեղերի 50%-ից ոչ ավելի):

Առցանց տարբերակով ներհանրապետական էլեկտրագնացքների տոմսերը չեն վաճառվում: Գնացքների չվացուցակներին, տոմսերի գներին և այլ անհրաժեշտ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքում՝ «Ուղևորափոխադրումներ» բաժնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել