ԲԴԽ-ն 124 միլիոն դրամից ավելի է տրամադրել՝ դատարանների կահավորման, անհրաժեշտ իրերի գնման համար

Բարձրագույն դատական խորհրդի նոյեմբերի 5-ի որոշման համաձայն՝ դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով  124 միլիոն  477 հազար դրամ, այդ թվում՝

1) փոստային ծառայությունների ձեռքբերման նպատակով բյուջետային հատկացումների համար՝ 36 միլիոն 978 հազար դրամ,

2) 16 միլիոն 84 հազար դրամ՝ գրասենյակային պիտույքներ և 68 միլիոն 985 հազար դրամ՝ դատական կարգադրիչների հագուստ և համազգեստ ձեռք բերելու նպատակով.

3)  դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովների անդամների վարձատրությանը՝ 2 միլիոն 135 հազար դրամ,

4) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի գազասպառման համակարգի գազի կարգավորիչի, զտիչի և փականի ձեռքբերման, ինչպես նաև գազասպառման համակարգի գազի կարգավորիչ կայանի ապամոնտաժման և մոնտաժման նպատակով՝ 295 հազար դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել