Դրանք ուժեր ու ժամանակ են խլում. պատգամավոր Վահագն Թևոսյանը լքում է միջխորհրդարանական հանձնաժողովները

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը լքում է Հայաստանի Հանրապետության ԱԺ և Բելառուսի Հանրապետության ԱԺ-ի միջև համագործակցության, ինչպեսև ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովներից:

«Քանի որ լուրը տարածում գտավ, ուզում եմ ավելորդ ասեկոսեներից խուսափելու համար բացատրել որոշմանս պատճառը: Այն պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին և Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով: Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու և ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում և բարեկամական խմբերում»,-պարզաբանել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել