Գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք․ ԿԳՄՍ-ն՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասին

Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:

Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։ Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից։

«Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»,-նշել է նա։

Գոռ Սուջյանը ավելի վաղ հերքեր էր, որ կողմ է եղել ներկայացման բերամդրմանը։

«Ժողովուրդ ջան նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի, ով հավանություն է տվել այս ներկայացմանը,սակայն ուզում եմ նշել ,որ թյուր ինֆորմացիա է ՝քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու ՝այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ ՝ քանի որ մասնագետը այն անձն է ՝ ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ որ մի բան տեսնեյի ՝որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել