Գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից եւ արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել