«Էրեբունի» բժշկակական կենտրոնը պարզաբանում է տարածել, որում ասվում է.
Հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան օգտատեր Լաուրա Շահվերդյանը գրառում է կատարել 21-ամյա Արմինե Թամազյանի մասին:
Ստորև ներկայացված գրառման մեջ Լաուրա Շահվերդյանը հրապարակել է տվյալներ Արմինե Թամազյանի մասին, ըստ որի, ավտովթարից հետո Արմինե Թամազյանը Ալավերդու ԲԿ-ից ուղղաթիռով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, կատարվել է գլխի վիրահատություն, 13 օր գտնվել կոմայում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ հրապարակման՝ բուժման և վիրահատության ծախսերը հոգացել են տուժածի ծնողները և որ այժմ հիվանդը կարիք ունի ևս երկու վիրահատության, որոնց արժեքը միասին կազմում է 5 միլիոն դրամ, ինչի նպատակով գումար է հավաքվում, նույնիսկ հաշվեհամար է նշված:
Հարկ է նշել, որ Սանավիացիայի պետական ծրագրի համաձայն Արմինե Թամազյանի տեղափոխությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում: Հիվանդը «Էրեբունի» ԲԿ տեղափոխվել է ծայրահեղ ծանր,անգիտակից վիճակում արհեստական շնչառական սարքին միացված: Արմինե Թամազյանը «Էրեբունի» ԲԿ-ում գտնվել է 17.09.2019-07.10.2019 ժամանակահատվածում :
Հաշվի առնելով, որ հիվանդը վնասվածք է ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, «Էրեբունի» ԲԿ-ում գտնվելու ամբողջ ընթացքում՝ վերակենդանացման միջոցառումների, ախտորոշիչ հետազոտությունների, գլխի վիրահատության, վերջույթի գիպսային անշարժացման, ինչպես նաև անհատական հիվանդասենյակի համար հիվանդի հարազատները չեն վճարել:
«Էրեբունի» ԲԿ-ի ապահովագրական ծառայությունը բուժման ծախսերը ներկայացել է ապահովագրական ընկերությանն՝ այս դեպքում «Ինգո Արմենիային»: Ապահովագրական ընկերությունը տվել է բուժման վճարման հավաստիք:
Վիճակի կայունացումից հետո Արմինեին առաջարկվել է ևս երկու վիրահատություն՝ գանգի դեֆետի պլաստիկա և սրունքի օստեոսինթեզ, վերջինից Արմինեն հրաժարվել է, ինչն արձանագրվել է հիվանդության պատմագրում: Մասնագետների կողմից ցուցված վիրահատական միջամտոթյունների արժեքը նույնպես ենթակա է հատուցման ապահովագրական ընկերության կողմից:
Հարկ է նկատել, որ Արմինե Թամազյանի բուժման, կատարված վիրահատության այդ թվում պլանավորվող պլաստիկ վիրահատությունների, ինչպես նաև անհատական հիվանդասենյակի ընդհանուր արժեքը չի գերազանցում ԱՊՊԱ բյուրոյի կողմից նման դեպքերում սահմանված 3. 300 000 դրամը, ուստի «Էրեբունի» ԲԿ-ում կատարված և կատարվելիք բուժման համար հանգանակության կարիք չկա: