Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ Կրասնոյարսկի երկրամասում՝ Սեյբա գետի մոտ փլուզվել է ոսկի արդյունահանող ընկերակցության տեխնոլոգիական ջրամբարի ամբարտակը, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, իսկ  15 մարդու ճակատագիր մնում է անհայտ։ Նշվում է, որ ջուրը հեղեղել է 2 հանրակացարան։ Դեպքի վայրում աշխատում է 270 մարդ և մոտ 50 միավոր տեխնիկա, ներառյալ ավիացիա։ Նախնական տվյալներով՝ հեղեղված հանրակացարաններում կարող էր գտնվել 80 մարդ։ Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել