Քաղաքապետի կարգադրությամբ մանկապարտեզում ֆինանսական աուդիտ կանցկացվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 41-րդ գլխի 177-րդ կետով և հիմք ընդունելով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 23.09.2019թ. հ.27/18912 գրությունը.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեությունն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 5-ը, իրականացնել ֆինանսական աուդիտ։

2. «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Ս.Եղիազարյանին և գլխավոր մասնագետներ՝ Ա.Գևորգյանին ու Ս.Կոտոլիկյանին:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել