Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ Երևանի Նոր Նորք համայնքում հոկտեմբերի 15-ից իրականացվող փորձարարական ծրագրի շրջանակներում շտապօգնության կայանից Սուրբ գրիգոր Լուսավորիչ ԲԿ պոլիկլինիկա ուղղորդվել է թվով 5 չորրորդ մակարդակի համարվող կանչ (ոչ շտապ): Կանչերը սպասարկվել են պոլիկլինիկայի բժշկի և բուժքրոջ կողմից՝ մարդատար մեքենայի միջոցով։
«Բոլոր դեպքերում կանչ տվողները եղել են քրոնիկ հիվանդություններով քաղաքացիներ, որոնք ստացել են սիմպտոմատիկ բուժում: Հաջորդ առավոտյան արդեն իրենց պոլիկլինիկական կցագրված բժիշկի կողմից կատարվել է ակտիվ այց` երեկոյան հերթապահ բժիշկի տրված տեղեկատվության հիման վրա:
Շտապօգնության դիսպետչերների կողմից դասակարգումը և ուղղորդումը եղել են ճիշտ: Սպասարկվողների կողմից շտապօգնության բժիշկի փոխարեն պոլիկլինիկական բժիշկի այցը միայն դրական է ընդունվել:
Այս ծրագրով մենք բեռնաթափում ենք շտապօգնությունը, որպեսզի այն հասցնի կատարել միայն իրապես շտապ և անհետաձգելի կանչերը»,-նշել է նա։
![На изображении может находиться: 2 человека, автомобиль и на улице](https://scontent-sof1-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/74612493_2645010558879184_1116325471257100288_n.jpg?_nc_cat=108&_nc_oc=AQm8LQH_mJNEnXKEVG4x9caMbieuhSmO2JpOD1LQZ3Q5TFv5HpaOyccMr9TxLl3Ra7o&_nc_ht=scontent-sof1-1.xx&oh=295ee68560d783504bccfc1d4b704741&oe=5E1C43E2)