Ինչու՞ են մանկապարտեզի սաները կապված աթոռներին․ պաշտոնական պարզաբանում

Ֆեյբուքյան օգտատեր Արաքսյա Սվաջյանն իր էջում լուսանկարներ էր հրապարակել ու նշել, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբերից մեկի մասին։

«Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների հետ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով,սակայն որ այդ մոտեցումները կարող են վերածվել ֆիզիկական բռնության եւ ակնհայտորեն կիրառվեն առանց պատասխանատվության որեւէ զգացման, որ դրանք կիրառվեն նախադպրոցական տարիքի երեխաների հետ, այն էլ մասնագիտացված Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, կարծում եմ սա արդեն չափից ավելի է։

Որպես մասնագետ չեմ կարող լռել եւ չբարձրաձայնել Երեւանի թիվ 92 մանկապարտեզում այսպես կոչված նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումների մասին։ Ես որպես մասնագետ պնդում եմ, որ երեխային կապելը կամ բռնի ուժով որեւէ բան պարտադրելը ոչ միայն չեն նպաստում այս երեխաների զարգացմանը, այլեւ ոտնահարում են նրանց իրավունքները մի հաստատությունում, որն իբր թե ստեղծվել է նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով։

Կարծում եմ հարցին պետք է տալ հրատապ լուծում եւ պարզել իրականացվող աշխատանքների մյուս հետաքրքիր կողմերը, ինչպես ընդհանուր դաստիարակչական, այնպես էլ վերականգնողական ծառայությունների մատուցման տեսակետից։

Տխրությամբ ուզում եմ նշել նաեւ, որ հարցը չէի ցանկանում հանրայնացնել առանց այն էլ խոցելի ոլորտը առավել չխոցելու եւ այս մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին խնայելու նպատակով։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ այս ամենի մասին 10 օր առաջ տեղեկացրել եմ ԿԳՍՄ նախարարության փոխնախարարներից մեկին, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Եւս մեկ անգամ համոզվեցի, որ առայժմ միայն հարցի հանրային քննարկումն է, որ կարող է լուծել հարցը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Երևանի հ. 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիրներ ունեցող երեխա: Նշված երեխաներից 14-ն ունեն հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս իրենց անվասայլակներով:
Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ:

Այդ աթոռներից անհրաժեշտության դեպքում օգտվում են նաեւ նախաներառական խմբերում ընգրկված գերակտիվ երեխաները: Յուրաքանչյուր խմբում ներառված ութ երեխայի հետ աշխատում է երկու հատուկ մանկավարժ, մանկավարժի երկու օգնական, ինչպես նաեւ՝ նեղ մասնագետները: Բազմամասնագիտական խումբը բաղկացած է հմուտ եւ փորձառու 18 տարբեր մասնագետներից: Մանկապարտեզի նախաներառական մասի գործունեությունը վերահսկվում է ոլորտում մասնագիտացած «Արբես» ԱԿ-ը: Պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը:

Քանի որ հարցի վերաբերյալ կա որոշակի տարակարծություն, Երեւանի քաղաքապետարանը առաջիկայում կկազմակերպի նեղ մասնագիտական քննարկում, որի ընթացքում կարծարծվեն մեթոդաբանությանն առնչվող հարցեր:

Այնուհանդերձ, հորդորում ենք խիստ զգայուն այս հարցի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս լինել ծայրահեղ զգույշ, հաշվի առնել մասնագետների լայն խմբի կարծիքը, հարգել նախաներառական խմբերում ընդգրկված երեխաների եւ նրանց ծնողների զգացմոունքներն ու իրավունքները:

Հավելենք, որ նույն գրառման տակ տարբեր անձիք ևս նշել էին, որ իրենց երեխաները նույնպես հաճախում են այդ մանկապարտեզ, իսկ աթոռների վրա եղած կապիչները նախատեսված են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։

На изображении может находиться: гостиная, стол и в помещении На изображении может находиться: дерево и на улице
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել