Տարված աշխատանքների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ գողությունը կատարել է ոստիկանության ՊՊԳ վարչության ծառայողներից մեկը․ ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակում է սեփական շարքերը մաքրելու եւ ոստիկան կոչումը ստվերող ծառայողներին հայտնաբերելու գործընթացը, հայտնում է ոստիկանությունը։

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պահպանության տակ գտնվող Վերին Դավթաշենի ջրամատակարարման հիդրոտեխնիկական կառույցից տրակտորի շարժիչ և այլ դետալներ են գողացել։ Տարված աշխատանքների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ գողությունը կատարել է ոստիկանության ՊՊԳ վարչության ծառայողներից մեկը, ով ի պաշտոնե կոչված էր իրեն վստահված գույքն ու տարածքը պահպանելուն։ Նույն օրը նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել