20-ամյա երիտասարդին բերման են ենթարկել սառը զենք կրելու կասկածանքով

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կայարաններից մեկի նախասրահից սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կռփազենքեր, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել