Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կայարաններից մեկի նախասրահից սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կռփազենքեր, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։