Ես քաղաքականությունով չեմ զբաղվում. նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյան

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանը քաղաքականությունով չի զբաղվում և չի էլ հետաքրքրվում ոչնչով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նա ասաց այսօր՝ հեկտեմբերի 4-ին, իր քրեական գործով դատական նիստից առաջ: Հավելենք, որ քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կմեկնարկի ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Հարցին, թե ինչո՞վ է հիմա զբաղվում, Լևոն Երանոսյանը պատասխանեց. «Թոշակառուներն ինչո՞վ են զբաղվում: Այգի եմ մշակում»:

Անդրադառնալով իրեն առաջադրած մեղադրանքին, նա նշեց. «Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ»:

Մեղադրական եզրակացության համաձայն, Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, որ  թվականի սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում  Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել