«Սանասարյանը տեղյակ է, դուխով». փաստաբանը ներկայացնում է գործով 3 մեղադրյալների ցուցմունքները

Գործով մյուս մեղադրյալների ցուցմունքների հիման վրա է Դավիթ Սանասարյանը այս քրեական գործում ընդգրկվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) պաշտպան Արսեն Սարդարյանը:

Նրա խոսքով՝ գործով մյուս մեղադրյալները թույլ են տվել որոշակի չարաշահումներ, որից հետո էլ որոշվել է իր պաշտպանյալին ներգրավել այս գործընթացում:

«Եթե ՊՎԾ աշխատակիցները ենթադրյալ չարաշահումներ են թույլ տվել, դա դեռ չի նշանակում, որ պետը պետք է պատասխանատու լինի կամ նրա գործողություններում պետք է հանցակազմ լինի: Անձը պետք է պատասխանատվություն կրի ըստ մեղքի և նա պետք է տեղյակ լիներ իր աշխատակիցների գործողությունների մասին: Միայն այդ դեպքում կարող էր վերադասը քրեական պատասխանատվության ենթարկվել: Չկա ցուցմունք, որ պարոն Սանասարյանը այդ 3 անձանց սխեմաներից տեղեկացված է եղել»,-նշեց Սարդարյանն ու հավելեց, որ նշված անձինք իրենց ցուցմունքներում հայտնել են, որ իրենց պլանները իրենք են կառուցել և Սանասարյանը դրանց մասին չի իմացել:

Փաստաբանը նշում է, որ միայն Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի ցուցմունքով են Սանասարյանին կապում այս գործի հետ: Նա ցուցմունքում նշել է, որ երբ վերջինս աշխատանքի է ընդունվել՝ Դավիթ Սանասարյանին տեղեկացրել է, որ ունի բիզնես:

Մեկ այլ ցուցմունքով էլ է Սանասարյանը կապվում նշված քրեական գործի հետ: Դա Առողջապահության նախարարության ցուցմունքն է, որի համաձայն՝ 2018 թվականի վերջում նա հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Սանասարյանի հետ, որի ընթացքում նրան հայտնել է՝ տենդեռին մասնկացել է մի ընկերություն, որը կապված է ՊՎԾ աշխատակիցների հետ:

«Նա նշել է, որ ընկերությունը լավ առաջարկ է արել, օրենքի տառին համապատասխան հաղթել է, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիր կա և իբր պարոն Սանասարյանը ճշտումներ է արել իր աշխատակիցների հետ և հայտնել է Արսեն Թորոսյանին, որ փաստաթղթերի հետ կապված խնդիր չկա: Սա պարոն Թորոսյանի ցուցմունքն է, նույնիսկ մեղադրանքում գրված չէ, որ պարոն Սանասարյանը որևէ շահագրգռվածություն է ունեցել այս հարցում, բայց ամեն դեպքում ձեռք է բերել մեղադրյալի կարգավիճակ»,-նշեց նա:

Սարդարյանի խոսքով՝ այդ 3 ցուցմունքներում են նշված է, որ վերջիններս շահույթը բաժանել են իրենց մեջ, Սանասարյանը տեղյակ չի եղել, թե որ տենդեռին ենք մասնակցում. «Մյուս 2-ը վախեցել են այս գործընթացից, Ադյանին ասել են՝ էս ինչ ենք անում, Ադյանն էլ իբր նրանց ասել է՝ Սանասարյանը տեղյակ է, դուխով»,-նշեց փաստաբանը:

Սարդարյանը նշեց, որ Սամվել Ադյանը և Արսեն Թորոսյանը կեղծ ցուցմունքներ են տվել:

«Ադյանը իր ցուցմունքում նշել է, որ երբ Սանասարյանին զեկուցել է դիալեզի թեմայով չարաշահումների մասին, վերջինս կարծել է, թե ոչ միայն Սանասարյանն է տեղյակ, որ վերջինս իր ընկերությունով մասնակցում է այդ գործընթացին, այլ նաև վարչապետը: Ադյանը ունի ընկալման խնդիր»,-նշում է Սարդարյանը:

Այնուհետև 2019 թվականի փետրվարի 1-ին ֆեյսբուքայն գրագրություն է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի և Սանասարյանի միջև:  Նամակներից մեկում Թորոսյանը գրում է. ««Զորաշենի» համա՞ր եք անում այս ամենը: Պարոն Սանասարյանը գրում է՝ ի՞նչ «Զորաշեն», ինչի՞ մասին է խոսքը: Գրագրության մեջ պարոն Սանասարյանը զարմանում է և Թորոսյանը դրան չի հակադարձում գրագրության մեջ: Հարց է առաջանում՝ եթե Թորոսյանը «Զորաշենի» հետ կապված գրագրություն է ունեցել Սանասարյանի հետ, ապա ինչու ավելի վաղ չի հիշատակել այդ փաստը: Թորոսյանին առերեսման ժամանակ մենք այս հարցը տվեցին, սակայն նա հրաժարվեց այս հարցին պատասխանել»,-նշեց Դավիթ Սանասարյանի պաշտպանը:

Սանասարյանը ինքը նշեց, որ Թորոսյանը կեղծ ցուցմունք է տվել:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամաբ, ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել