Հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը կնվիրաբերվի փակ բաժնետիրական ընկերության

Երևանի ավագանին հեկտեմբերի 8-ին որոշում կընդունի Երևան քաղաքի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը նվիրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուսատատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը:

Որոշման նախագծի համաձայն, Երևան համայնքի սեփականությունը համարվող H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգի արժեքը կազմում է 37 միլիոն 247 հազար դրամ: Նշվում է, որ Երևանի 308մ. բարձրությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականին և հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում: Տեղադրումից հետո համակարգը փաստացի չի սպասարկվել և ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում:

Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության, վճարում է միայն ծախսած էլեկտրաէներգիայի համար:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուսատատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու լուսավորության համակարգի վերականգման և արդիականացման համապատասխան աշխատանքները, ինչպես նաև իր վրա վերցնել հետագա շահագործումը, պայմանով, որ Երևանի քաղաքապետարանը հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգն անհատույց հանձնի ընկերության հաշվեկշիռ:

 

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել