Գողացել էր հոր մեքենան ու վթարի ենթարկվել. ոստիկանություն

Սեպտեմբերի 28-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 27-ի ժամը 21.00-ից սեպտեմբերի 28-ի ժամը 03.19-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Ռենո» ավտոմեքենան, այնուհետև փախցրած մեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում բախվել «Օպել Զաֆիրայի»։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Քրեական հետախույզների և ՊՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ առանց հորը տեղեկացնելու՝ ավտոմեքենան վարել էր սեփականատիրոջ 17-ամյա որդին։
Պատանին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել