Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։
Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։
Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։
Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա ։