Վթարի հետևանքով կա 1 զոհ և 10 վիրավոր․ ԱՆ-ն՝ Արտենի համայնքում տեղի է ունեցած վթարի մասին

Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով, նախնական տվյալներով, կա 1 զոհ և 10 վիրավոր։

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է առողջապահության նախարարությունից։

Վիրավորներից 6-ը տեղափոխվել են Արմավիրի, իսկ 4-ը Թալինի բժշկական կենտրոններ։ Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ ժամը 19:30-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը, դեռևս անհայտ պայմաններում բախվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարին կցված թնդանոթին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել