Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հայտնած տվյալների համաձայն՝ Սախարովի պողոտայում քաղբանտարկյալներին ազատ արձակելու հավաքին մասնակցում է մոտ 20 հազար մարդ:
Այս մասին հայտնում է Дождь-ը։
Ներքին գործերի նախարարության զեկույցում նշվում է, որ հանրային կարգի պաշտպանությունը և հավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովվում են ոստիկանությունը։
Ակցիան համաձայնեցվել է մոսկովյան իշխանությունների հետ: Այն սկսվել է ժամը 15: 00-ին և պետք է ավարտվեր մինչև 17:00, լուրջ միջադեպեր չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ այսպես կոչված «Մոսկովյան գործով» կան մի շարք կալանավորվածներ։ Նրանք փողոց էին դուրս եկել Մոսկվայի քաղաքապետի արդար ընտրություններ անցկացնելու պահանջով։