Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սեպտեմբերի 30-ին կառավարության նիստին կներկայացնի զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին նախագիծը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է`
- Ծրագրերում ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձանց թվի աճ նախորդ տարվա համեմատ առնվազն 5.5%-ով,
- Ծրագրերում ընդգրկված 22-29 տարեկան երիտասարդների թվի աճ նախորդ տարվա համեմատ առնվազն 7.5%-ով,
- Ծրագրերում ընդգրկված շահառուների թվի աճ նախորդ տարվա համեմատ առնվազն 5%-ով,
- Հավաքագրված և չկրկնվող աշխատատեղերի թվի աճ նախորդ տարվա համեմատ առնվազն 5%-ով,
- Առկա թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով ծրագրերում ներգրավված գործատուների թվի աճ նախորդ տարվա համեմատ առնվազն 7.5%-ով,
- Աշխատանք գտնելու միջին տևողության կրճատում տարեկան 10%-ով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակը բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների զբաղվածության ապահովմանը, կայուն զբաղվածություն ապահովող պետական ծրագրերին գործատուների շահագրգիռ ներգրավվածությունը խթանելուն, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ և կայուն զբաղվածության ապահովմանը:
Մանրամասները՝