Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բացել են Սայաթ-Նովա փողոցում գտնվող ՀՀ ՖՖ պատկանող մասնաշենքի դուռն ու գողացել կենցաղային իրեր։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Սևանի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ։ Արդյունքում, դեպքից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 25-ին, հանցագործությունը բացահայտվեց։ Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկվեց Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ, ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը իրացվել է Երևանում գտնվող շուկաներից մեկում։ Հափշտակված իրերի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է։
Տեսանյութը՝ ոստիկանության