Թուրքիայի արևմուտքում այսօր 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» -ն:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Ստամբուլից 68 կմ արևմուտք է գտնվել, օջախը՝ 12 կմ խորությամբ:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
5 բալ
Զգում են բոլորը, շենքերը ցնցվում են ամբողջությամբ։ Գիշերը շատերն արթնանում են, ամանեղենի մի մասը և պատուհանների ապակիները կոտրվում են, պատերի ծեփի մեջ տեղ-տեղ ճաքեր են առաջանում։ Կախված առարկաներն ուժեղ ճոճվում են։
6 բալ
Զգում են բոլորը, ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում։ Շատերը վախից դուրս են վազում։ Չամրացված կահույքը տեղաշարժվում է։ Որոշ տեղերում պատերի ծեփը թափվում է։ Ծխնելույզները թեքվում են։
Ավերածությունը քիչ է։