ՀԱՊԿ-ի խորհրդում Հայաստանը ներկայացված կլինի վարչապետի մակարդակով

Ազգային ժողովը քննարկում է «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու հարցը:

ՀԱՊԿ խորհուրդի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները կամ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները, եթե, համաձայն իրենց պետության օրենսդրության, նրանք իրավասու են որոշումներ կայացնելու Խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի շուրջ:

ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից անհրաժեշտ է եղել նախագահին փոխարինել վարչապետով: Այսպիսով, ՀԱՊԿ խորհրդում ՀՀ-ն կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արձանագրությունը արդեն վավերացրել է Ռուսաստանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել