Գործատուները այլևս իրավունք չեն ունենա տարիքային սահմանափակում նշել աշխատանքի հայտարարություններում

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ազգային ժողովի հավանությանն է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է սահմանել. «Աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

Պատգամավորը նշում է, որ գործող աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը անկախ նրանց տարիքից, սեռից, ռասայից եւ այլն, ինչպես նաեւ 114-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանում է, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել աշխատողի տարիքը, սակայն Օրենսգրքում  չկա ոչ մի հոդված կամ կետ, իմպերատիվ արգելք որը կբացառի գործատուի կողմից աշխատանքի ընդունման ժամանակ անձանց տարիքային խտրականությունը, որն էլ տեւական ժամանակ դարձել է պատուհաս աշխատող, գործունակ անձանց համար, որոնք հատել են երիտասարդ համարվող տարիքի վերին շեմը: Անթույլատրելի է տարիքի պատճառով  աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման մերժումը, որն էլ համատարած տեղի է ունենում այսօր: Պետությունը եւ ՀՀ օրենսդրությունը պետք է հավասար, արդարացի  պայմաններ ապահովի յուրաքանչյուր աշխատելու ցանկություն ունեցող, աշխատունակ, համապատասխան որակավորում ունեցող անձանց համար անկախ նրանց տարիքից: Սույն օրենսդրական կարգավորումը ուղղված է տվյալ հարցի լուծմանը, առաջարկելով լրացում կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում` ամրագրելով, որ աշխատողի տարիքը օրինական արգելք կամ պատճառ չի կարող հանդիսանալ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

Այսօր ԱԺ-ում նախագծի 2-րդ ընթերցում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել