Գերեզմանատանը 27-ամյա երիտասարդի են դանակահարել. ոստիկանություն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Դիտակ գյուղի 29-ամյա մի բնակիչ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզեցին, որ նրան Արևշատ գյուղի գերեզմանատանը, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել է Երևանի Արտաշիսյան փողոցի 27-ամյա մի բնակիչ:

Սեպտեմբերի 8-ին համալիր որոնողական աշխատանքների արդյունքում կասկածվողը Արագածոտնի Ուջան գյուղում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել