Ոստիկանները «Հայփոստ» ՓԲԸ սրահում հետախուզվողի են հայտնաբերել

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների հետ օպերատիվ տվյալներն իրացնելով, Շիրակի փողոցի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության սրահից Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել նույն փողոցի 26-ամյա մի բնակչի, որը օգոստոսի 26-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով ապօրինի թմրաշրջանառությանը հանցակցելու  մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել