Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին կարելի է մտածել. Վալերիյ Օսիպյան

«Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին կարելի է մտածել՝ գնահատելով նաև արարքը»,-այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, ոստիկանությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Պատասխանելով լրագրողների հարցին, նա նշեց, որ ոստիկանությունը ոչինչ չի մոռանում: «Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են յուրաքանչյուր դեպքի բացահյատման համար և նրանք կատարում են այդ աշխատանքը»,- ասաց ոստիկանապետը՝ նշելով, որ լինում են դեպքեր, որոնք ժամերի ընթացքում են բացահայտվում ևայնպիսի դեպքեր, որոնց բացահայտումը տարիներ է պահանջում: Նա որպես օրինակ բերեց այն, որ երեկ՝ հուլիսի 23-ին ոստիկանությունը 1997 թվականին կատարվա բնակարանային գողության դեպք էր բացահայտել, իսկ նախորդ տարի՝ 1991 թվականին կատարված սպանության դեպք:

Նա նշեց, որ ոստիկանությունը հիմա էլ է փնտրում Վանո Սիրադեղյանին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել