Քոչարի փողոցից երկու տաղամարդ է բերման ենթարկվել. նրանք կասկածվում են թմրամիջոց պահելու և օգտագործելու համար

Հունիսի 10-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Հր.Քոչարի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա երկու տղամարդու՝ իրենց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ավտոմեքենայի սրահից խուզարկությամբ հայտնաբերվել է 0.026 գ դեղնականաչավուն զանգված, 2 կաթուցիչ, որոնցից մեկի վրա առկա էին մուգ գույնի հետքեր:

Երիտասարդներից մեկը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել