Կվերանորոգվի Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհը

Կառավարությունը մայիսի 30-ի նիստին ընդունել է «Գնման ընթացակարգ կազմակերպելու մասին» որոշում:

Հիմնավորման համաձայն՝ Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհի առանձին հատվածներում ասֆալտբետոնե ծածկը մաշվել է, ծածկի վրա առաջ են եկել մեծ քանակի ճաքեր և անհրաժեշտություն է առաջացել տվյալ ճանապարհահատվածը շուտափույթ նորոգելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանի ավազանը Հայաստանի համար ունի զբոսաշրջային շատ կարևոր նշանակություն և Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհը հանգստի ակտիվ շրջանում ծառայում է դեպի զբոսաշրջային կարևոր գոտի տանող երթուղի և գրեթե մեկ ամսից մեկնարկելու է հանգստի գոտու ակտիվ շրջանը, իսկ շինարարության ծավալները մեծ են և տեխնոլոգիական առումով ժամանակատար, ուստի անհրաժեշտ է շինարարական աշխատանքները իրականացնել հինարավորինս սեղմ ժամկետում:

Ըստ այդմ՝ նորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել