Վճռաբեկի դատարանի դատավորի ընտանիքի գույքն ու եկամուտները

61-ամյա Ստեփան Միքայելյանը վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել նախորդ տարի՝ 2018-ի ապրիլի 5-ին: Այս պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է՝

  • 2 բնակարան՝ բազմաբնակարանային շենքում,
  • ավոտմեքենա՝ KIA SPORTAGE 2.7 L,
  • 5,5 միլիոն դրամ
  • 7300 եվրո,
  • 3,1 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

Մինչ վճռաբեկ ատյանում դատավոր նշանակվելը նա եղել է վերաքննիչ դատարանի դատավոր:

2011 թվականի սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 3 միլիոն դրամ, 8000 դոլար, 3000 եվրո, իսկ տարեվերջին՝ 2,4 միլիոն դրամ, 6000 դոլար և 6000 եվրո: Նրա եկամուտը ստացվել է աշխատանքի դիմաց վարձատրություններից՝ 9,9 միլիոն դրամ և 6600 եվրո:

2012-ին նրա խնայողությունները կազմել են 3 միլիոն դրամ, 6000 դոլար և 6000 եվրո: Իսկ աշխատանքի դիմաց ստացված եկամուտները՝ 7,68 միլիոն դրամ և 1450 եվրո:

2013-ին խնայողությունների չափը մնացել է նույնը: Աշխատանքի դիմաց ստացված եկամուտները կազմել են 8,5 միլիոն դրամ և 525 եվրո:

2014-ին նրա խնայողությունները կազմել են 4 միլիոն դրամ և 7 000 եվրո, իսկ աշխատանքի դիմաց ստացված եկամուտները՝ 9,1 միլիոն դրամ և 1225 եվրո:

2015-ին խնայողությունները եղել են 4,5 միլիոն դրամ և 7000 եվրո, իսկ աշխատավարձի դիմաց ստացված եկամուտը՝ 9,88 միլիոն դրամ և 1225 եվրո:

2016-ին խնայողությունները դարձել են 5 միլիոն դրամ և 6500 եվրո, իսկ աշխատավարձի դիմաց ստացված եկամուտը՝ 9,87 միլիոն դրամ և 875 եվրո:

2017-ին խնայողությունների չափը կազմել է 5,5 միլիոն դրամ, 7300 եվրո: Աշխատավարձի դիմաց ստացված եկամուտը կազմել է շուրջ 9,9 միլիոն դրամ և 1360 եվրո, ինչպես նաև 1,4 միլիոն դրամ փոխառությամբ գումար է ստացել:

2018-ին խնայողությունները եղել են 6 միլիոն դրամ և 7000 եվրո: Աշխատավարձի դիմաց ստացված եկամուտը կազմել է շուրջ 10,6 միլիոն դրամ և 1,3 միլիոն դրամ փոխառություն է ստացել:

Նրա կինը՝ Գայանե Մարգարյանը, այս տարիների ընթացքում ոչինչ չի հայտարարագրել: Իսկ որդին ու դուստրը հայտարարագրել են միայն եկամուտներ:

Նրա հետ համատեղ բնակվող դուստրը՝ Լուսինե Միքայելյանը 2011-ին հայտարարագրել է աշխատանքի դիմաց ստացված շուրջ 1,7 միլիոն դրամի եկամուտ, 2012-ին՝ 2,4 միլիոն դրամ, 2013-ին՝ 2,46 միլիոն դրամ, 2014-ին՝ 3,5 միլիոն դրամ:

Իսկ որդին՝ Կարո Միքայելյանը, 2011-ին հայտարարագրել է աշխատավարձ՝ շուրջ 497 հազար դրամ, 2012-ին՝ 2,45 միլիոն դրամ, 2013-ին՝ 3,8 միլիոն դրամ, 2014-ին՝ 3,4 միլիոն դրամ, 2015-ին՝ 5,48 միլիոն դրամ, 2016-ին՝ 8,2 միլիոն դրամ, 2017-ին՝ 12,39 միլիոն դրամ ու նաև 4 միլիոն դրամի վարկ է ստացել, 2018-ին՝ 12,95 միլիոն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել