Անչափահասները` որպես հասարակության առավել խոցելի շերտ, պետք է պաշտպանված լինեն և նույնիսկ այն դեպքում, երբ մեղադրվում են որևէ հանցագործության կատարման մեջ:
Այս ամենը հաշվի առնելով` օրենսդիրը սահմանել է, որ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասը մինչև պատժի ժամկետը լրանալը պատիժը կրում է միևնույն ուղղիչ հիմնարկում, բայց ոչ ավելի, քան նրա քսանմեկ տարեկան դառնալը:
Տասնութ տարին լրացած դատապարտյալի` բացասական վարքագիծ դրսևորելու դեպքում վերը նշված առանձնահատկությունը չի գործում:
Արգելվում է որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասի պատիժը կրելու նպատակով փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելը:
Աղբյուրը` Իրավաբան.net