Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի գծով հրապարակված տեղեկատվության վերաբերյալ հայտարարություն. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հրապարակում է` ելնելով ՀՀ օրենսդրությամբ այդպիսի իրավական պահանջի առկայությունից։ Գործող ձևաչափով հարկ վճարողների ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ, քանի որ դրանում ներառված չեն հարկային պարտավորությունների ձևավորմանն ու կատարմանն առնչվող համապատասխան ցուցանիշները։

Այդ է պատճառը, որ հարկային մարմնի նախաձեռնությամբ մշակվել և ներկայումս շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի 783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է ամբողջականացնել վերոհիշյալ ցուցանիշները` հանրությանն ավելի համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու ակնկալիքով:

Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2018 թվականի 4-րդ և 2019 թվականի 1-ին եռամսյակների ցուցանիշները հրապարակվել են հաշվի առնելով վերոնշյալ նախագծով սահմանվող մեթոդաբանությունը, ինչը, բնականաբար, տարբերվում է գործող որոշմամբ սահմաված ձևաչափից:

Ելնելով այն հանգամանքից, որ նոր մեթոդաբանությամբ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ հրապարակված ցանկերը հանրության մոտ առաջացրել են որոշակի հարցեր, ՀՀ ՊԵԿ-ը կվերահրապարակի գործող որոշմամբ սահմանված ձևաչափին համապատասխանող ցուցանիշները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել