Մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Ավան-Նոր Նորք» նստավայրի տարածքում Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ վերջինիս ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազությունից քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: