Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Գայի պողոտայի հատվածում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2019 թվականի մայիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Լվովյան փողոցով դեպի նշված խաչմերուկ 1-ին երթևեկելի գոտով երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ ուղղությունների փոխարեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել