Ապրիլի 29-ին զանգվածային լրատվության միջոցներում «Կրկին վիճաբանություն ու քաշքշոց Արշակունյաց պողոտայի ավտոճանապարհին» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, որի ուսումնասիրությամբ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ Արշակունյաց պողոտայի 30 շենքի մոտի կանգառում կայանված «Բոգդան» երթուղային միկրոավտոբուսի հետնամասում մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց՝ խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը: