Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանգիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»:
 
                        
 
                                                    

 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                